Ի՞նչ անվանեմ քեզ.
Իմ թախի՞ծ, իմ սե՞ր, թե՞ իմ տխրություն,
Իսկ գուցե ոչինչ, ոչինչ չանվանեմ,
Կամ էլ անվանեմ իմ մեծ պարտություն,
Չէ՞ որ քո հարցում ես լուռ պարտվել եմ…
Ի՞նչ անվանեմ քեզ:- Գուցե դու ասես,
Գեթ մխիթարես ինչ-որ խոսքերով,
Չէ՞ որ դու էիր պատճառը, որ ես
Գիտեի ապրել միմիայն քեզնով…
Նորից երկմտանք՝ ի՞նչ անվանեմ քեզ.
Իմ տանջա՞նք, կարո՞տ, թե՞ իմ փորձություն,
Իսկ գուցե քաո՞ս: - Ինչ իմանամ ես,
Թե՞ անվանեմ քեզ իմ հպարտութուն:
Ի՞նչ անվանեմ քեզ.
Իմ անցյա՞լ, ներկա՞, կորած ապագա՞,
Ես էլ չեմ փորձի սիրուն հավատալ,
Անվանե՞մ քեզ իմ հիասթափություն,
Թե՞ խաբկանք, զարմա՞նք, գուցե փրկությու՞ն,
Ավա՜ ղ կործանված…
Ու նորից շփոթ, անորոշություն,
Ի՞նչ անվանեմ քեզ: Ո՞վ կտա