ՈՍԿՐԻ ԳԵՐԱՃՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է Հովհաննիսյան Անահիտ.« Մեկ տարի էր ձեռքիս վրա ոսկրի գերաճ կար՝ կաղինի չափով: Ե՛վ ցավում էր, և՛ տգեղ էր, և՛ գործ անելուց խանգարում էր: Այսօր էլ չէի դիմանում, խնդրում էի Աստծուն, որ հրաշք լինի: Բժշկության ծառայության աղոթքի ժամանակ ձեռքս հավատքով դրեցի վրան և զգացի, որ սկսեց այրվել: Երբ ձեռքս հանեցի վրայից, ապշեցի՝ այն անհետացել էր: Արագ ամուսնուս ցույց տվեցի, նա էլ հիացավ Աստծո հրաշքով: Աստված ավելի զորացնի իր ամեն զավակին: Շնորհակալ եմ «Աստծո տան» համար...» Լրագրող՝ Հայարփի Հովսեփյան