Օրհնի՛ր թևավոր հին սաղմոսներով, Քո որդուն՝ ծնկած աշխարհի առաջ, Եվ ընդդեմ տկար հոգուս հեծության՝ Քո նուրբ ժպիտով խոնարհվիր վրաս... Խոնարհվի՛ր վրաս և պատսպարիր ՝ Երկնքից թափվող հուր ու կայծակից, Որ տագնապներըս չքվե'ն, հեռանա՜ն, Որ ես մոռանամ մրմուռ ու թախիծ