Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։