Предыдущая публикация
Следующая публикация
Свернуть поиск
Сервисы VK
MailПочтаОблакоКалендарьЗаметкиVK ЗвонкиVK ПочтаТВ программаПогодаГороскопыСпортОтветыVK РекламаЛедиВКонтакте Ещё
Войти
  • Главная
  • Увлечения
  • Видео
  • Группы
  • Люди
  • Публикации
  • Игры
  • Подарки
  • Поздравления
  • Помощь
  • русский
Левая колонка
Фотография от ♥♥♥7գ դասարան♥♥♥♥

♥♥♥7գ դասարան♥♥♥♥

Последний визит: 26 окт 2015
Фильтр
ЗаметкиУвлечения
♥♥♥7գ դասարան♥♥♥♥
18 июн 2015
Պարույր Սևակ «ԱՅԴ Ո՞Վ Է ԱՍԵԼ՝ ՆՈՐԻՑ ԵՆ ՍԻՐՈՒՄ, ՆՈՐԻ՛Ց ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻ՜Ն»
Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում։
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն …Ու երբ մինչ—իսկ այլուրից (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձր—ներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ,
Ո
♥♥♥7գ դասարան♥♥♥♥
18 июн 2015
Պարույր Սևակի կենսագրությունը
Մանկություն
Պարույր Սևակը նվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձո
♥♥♥7գ դասարան♥♥♥♥
18 июн 2015
TO BE OR NOT TO BE (ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ)
Հեռու ժխորից քաղաքի, ծխից հեղձուցիչ,
Հեռու շչակի խելագար բառաչից, կառքերի վազքից անկամ
Այս հեռավոր լեռներում, ուր ամպերն են արճիճ
Եվ հարափոփոխ երկինքը՝ սենտիմենտալ ու լալկան,-
Ես – հոգուս մրրկածուփ հորձանքի հանդեպ խլականջ,
Ես – շնչահեղձ, որպես հորձանքով ափ նետած ծովաձուկ,
Ես – անհունների մեջ նետած միտքս, որպես սովածին գայլականջ՝
Սպասելով անհունների արձագանքին՝ կարոտով անձուկ.
Ես – սրտիս մեջ Դարի Տառապանքը և հանճարի շունչը դարերի.
Ես – տրտմաթախիծ, ինչպես օրը արևից առաջ և խնդությամբ ցամաք,
Այս խավար գիշերին երկունքի նստած՝ հայացքս դեռ անհայտ արևին,
Երկունքից առաջ, բարեկամ, չափավորում եմ խռովքն իմ հոգու և հանգավորում որպես քեզ նամակ:
Արդ տրտում է անձն իմ գե
♥♥♥7գ դասարան♥♥♥♥
18 июн 2015
ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔՄենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ
Գեղեցկի՛ն‚
Բարո՛ւն‚
Վսեմի՛ն‚
Լավի՜ն…Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկի
♥♥♥7գ դասարան♥♥♥♥
18 июн 2015
ԵՍ, ՈՐ ԵՍ ՉԵՄ
Չգիտեմ՝ ի՞նչ պիտի փոխվեր,
Սակայն ես նո՛ւյնը մնացի.
Ես նորից իմ տեղը դարձա՝
Որքան էլ հեռու գնացի:
Հազա՜ր խոչ ու քարեր կային
Իմ անցած ճանապարհի մեջ,
Կար սև ցավ
Ու կարմիր արյուն
Ամեն խոչ, ամեն քարի մեջ:
Ոտ տալով՝ գետին փռեցին,
Ջարդեցին իմ կողն ու քիթը,
Բայց նույնիսկ իմաստո՛ւն դարձած՝
Մնացի նո՜ւյն միամիտը.
Գնացի նո՛ւյն ճանապարհով
Ու եկա նո՛ւյն ճանապարհով…Չգիտեմ՝ ի՞նչ պիտի փոխվեր,
Սակայն ես նո՛ւյնը մնացի:
Իրենց բիրտ արարմունքներով
Ինչքա՜ն էլ մարդիկ վանեցին,
Ինչքա՜ն էլ սուր արմունկներով
Կողերիս հոգին հանեցին,
Նրանց դեմ ես քեն չարեցի,
Հաշտության եզրեր ճարեցի՝
Մտնելով իմ հին դերի՛ մեջ.
Մնացի ընկե՛րը նրանց,
Բարեկամն ու մտերի՛մը…
Թվում է՝ դավաճանեցի
Սերերիս իմ ամբողջ կյանքում՝
Իմ ապրած վ
♥♥♥7գ դասարան♥♥♥♥
18 июн 2015
ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ
Առավոտ լուսո՜,
Առավոտ մի ջի՜նջ,
Ջի՜նջ, ինչպես… ոչի՛նչ,
Ջի՛նջ, սակայն դեռ պա՜ղ:Ու ես անհապաղ
Անջատում եմ ինձ
Աշխարհից ծանոթ
Ու պարպում եմ ինձ,
Դարձնում մի անոթ,
Որ լոկ դատարկ չէ,
Այլ նաև անօդ:
Եվ… նո՜ր աշխարհ եմ ստեղծում հիմա՝
Առայժըմ եթե ոչ ձեզ բոլորիդ,
Ապա գոնե ի՛նձ, միայն ի՜նձ համար,
Որպեսզի նախ ե՛ս
Եվ հենց ի՛նձ վրա
Բժշկի նման փորձարկեմ կարգին,
Ու եթե լինի այս անգամ սարքին՝
Նո՛ր միայն վստահ հանձնեմ ձե՛զ նաև,
Եվ ապրեք այնտեղ դուք մարդավայել:Ես՝ պատրանազերծ,
Բայց և հուսազեն,
Այս դեռ անվավեր ու նոր աշխարհում
Էլ չե՜մ զբաղվում ու չե՛մ զբաղվի
Չեղածի վրա եղածի թերին իզո՜ւր քննելով,
Երազի վրա երեխայաբար անո՛ւրջ դնելով,
Կեղծված դրամով կեղծ բան գնելով,
Ոչ էլ ճարահատ ու միտումնորեն
Մահան
На этом пока всё
Войдите в ОК, чтобы посмотреть всю ленту

19

  • Mane Amirkhanyan
    Mane Amirkhanyan
    Вагаршапат (Эчмиадзин)
  • ✿✿✿Մելանյա ✿✿✿Վարդանյան✿✿✿
    ✿✿✿Մելանյա ✿✿✿Վարդանյան✿✿✿
    Ереван
  • Александр Сергеева
    Москва
  • NELLI BARBASOVA
    NELLI BARBASOVA
    Ереван
  • Lala H-yan
    Ростов-на-Дону

61

  • Էջմիածնի Խ. Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի 7գ դասարան
    3 подписчика
  • Հումորային և Հաճելի Խումբ
    Հումորային և Հաճելի Խումբ
    107981 подписчик
  • Պարույր Սևակ....PARUYR SEVAK
    Պարույր Սևակ....PARUYR SEVAK
    20063 подписчика
  • Էջմիածնի Խ. Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի 7գ դասարան
    4 подписчика
  • VITAMIN CLUB AND KANXIK HUMOR
    VITAMIN CLUB AND KANXIK HUMOR
    513 подписчиков

Присоединяйтесь — мы покажем вам много интересного

Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.

Зарегистрироваться