🔹Որդին հարսինն է, աղջիկը' փեսայինը. շաղ են գալիս' տանը մնում ես մենակ, լավ է, թե' վատ, մարդն է քոնը:
Ամեն մարդ իրենը գտնում է, քոնը քո մարդն է. քառասուն տարեկան կորցրիր, թե' ութսուն ամենամեծ կորուստն է:
Զավակները հայր են կորցնում, հարսները' սկեսրայր, թոռները պապ են կորցնում, իսկ դու քեզ ես կորցնում, քանզի ոչնչի պետք չի լծի կենտ եզը:
Քանզի դու նրա հետ եզ էիր ու գութան էիր քաշում:
Մի լծի լծված եզներն իրար սովորում են, իրար հասկանում են ու իրար խնայում…
Հրանտ Մաթևոսյան