Հա՛յր իմ, ճերմակած, բայց ո՛չ ծերացած, Փորձության ճամփով, դեռ վաղու՜ց
անցած, Դու՛ ճիշտ չափանիշ մա՛րդ հասկացության, Անսպառ աղբյուր՝ խղճի,
բարության: Շա՜տ ես չարչարվել, դեռ մանկուց ի վեր, Քեզ բաժին ընկան շատ
խորը ցավեր, Բայց չ՛ես վհատվել, եղե՛լ ես արթուն, Սարի պես ամու՛ր, մնացել
կանգուն: Կյանքում ապրել ես արդա՛ր քրտինքով, Եղել հասարակ, սուրբ ա՛ղ ու
հացո՛վ, Ճակատդ միշտ բաց ու դուռդ՝ լայնքին, Շտա՛պ օգնություն է եղել
ամենքին: Երբեք չե՛ս ձգտել դու հարստության, Բայց ունես գանձեր՝ ծով
իմաստության, Խոսքերը քո՝ կիրթ, քո խորհուրդները, Գնահատե՛լ են
հասկացողները: Հարգանք ու պատի՛վ ունես ամենուր, Հպա՛րտ եմ քեզնով, ի՛մ
Աստվածատուր, Օջախդ միշտ վառ անշեջ կրակով, Ինքդ թագավոր՝օծված սուրբ
թագով: Գահդ