Սիրելի ընկերներ, 25-ամյա երիտասարդը մեր օգնության կարիքն ունի:
Ռազմիկը ապրում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ 2010թ․-ին ժամկետային զինծառայության ժամանակ,
ջրծաղիկով հիվանդանալուց հետո, նրա մոտ նկատվել է տեսողության վատացում։
Սկզբնական շրջանում աչքերում ծակոցներ են զգացվել, հետո աստիճանաբար
տեսողությունը խամրել է։ Որոշ ժամանակ զինվորական հոսպիտալում բուժում
ստանալուց և արդյունքի չհասնելուց հետո, դիմել է Մալայան ակնաբուժական
կլինիկա, որտեղ համապատասխան ստուգումներից հետո ախտորոշել են « Բեխչետ»
հիվանդությունը։ 2011թ․-ի հունիսին, տվյալ հիվանդության ախտորոշումից հետո,
ազատվել է ծառայությունից։ Չորս անգամ Մալայան ակնաբուժական կլինիկայում
անցկացված վիրահատություններն արդյունք չեն