Քեզ ես ցույց կտամ, որ ապրել գիտեմ, Թեկուզ ներսումս ես ցավից մեռնեմ...Դեմքիդ նայելով ծիծաղել գիտեմ, Ես գիտեմ սիրել, գիտեմ նվիրվել, Բայց թե երբևէ կեղծ խոսքից խաբվել, Գիտեմ խաբողին իր խոսքով խեղդել...Ու դու չգիտես՝ ես հիշել գիտեմ...
Եթե հանդիպես անհաջողության, Հիշիր ամեն մարդ ճաշակել է այն, Չի եղել մի մարդ խաբված չլինի, Մի հիվանդություն տարած չլինի, Լացած չլինի... Ամենահզոր մարդիկ էլ անգամ Հուսահատվել են փնտրել բարեկամ Եթե այդպես է, եղիր միշտ հպարտ, Որ ծնվել ես մարդ: