Դեկտեմբեր ամսին
Հազար ինը հարյուր ութսունութ թվին,
Անհանգիստ էին Շիրակն ու Լոռին,
Մարդիկ ի՞նչ գիտեին, որ տարեմուտին
Պետք է ավիրվեին Սպիտակն ու Գյումրին:
Ո՞ւմ մտքով կանցներ՝ դեկտեմբեր ամսին
Մարդիկ կողբային նոր տարվա շեմին,
Ահեղ երկրաշարժ նոր օրվա կեսին,
Որ ցավ պատճառեց հայ ժողովրդին:
Ու կամավորներ այստեղ շտապեցին,
Փրկարարները՝ քրտինք թափեցին,
Շատ բարեգործներ հասան օգնության,
Է˜խ, երկրաշարժ էր, 10 բալ ուժգնության:
Եւ ահա ստեղծվեց աղետի գոտի,
Հայ ժողովուրդը ելել էր ոտի,
Սկսեցին քանդել, շատ փլատակներ,
Ու դուրս հանեցին բազում դիակներ:
Մեկի ծնողին՝ հանձնեցին հողին,
Մյուսի զավակի աչքերը փակին,
Փոքրիկ քույրերին հանձնին մանկատուն,
Է˜խ, ծնողները չունեին էլ տուն:
Մեկի քավորին՝ հուղարկավորին,
Իսկ