Ամենքն իր պես է կարդում,
Իր ուզածի չափ... իր չափում,
Որքան իրեն է պետք...
Մնացածն անպետք,
Վիճում է... կռվում ու գլուխ կոտրում...
Եվ չի ընդունի երբեք,
Որ կա մեկ ճշմարտություն...
Ուրիշին լսելու ճիշտ կարողություն,
Եվ բանավեճից պտուղներ չի քաղում`
Քաղելիս էլ խակն է միշտ քաղում...
Ու խակի համն է մնում բերանում.. .
Դառնալի. անհամ և անորոշություն:
Ամեն մարդ իր խոսքն է առաջ տանում`
Մեղավոր փնտրելիս միշտ է հաջողում,
Սակայն կուրացած ճիշտը չի տեսնում,
Լսելն համարում է անիմաստ...
Եվ անպետքություն:
Իսկ...
Չորակող մարդիկ կյանք են չորացնում,
Եվ կյանքը տանում անհաշտ փակուղի,
Հազարների կործանում լաբիրինթոսում,
Եվ տգետները փնտրում են ուղի...
Որ վերջը չեն տեսնում ու չի երևում...
Միայն չլսեն,չտեսնեն կյանքի...
Ճշմարիտ հավատ... երանելիություն...
Արդարամտության պատգամ-խրատի
Ոսկե Կանոնը վեհ իրավունքնի...
Որտեղ մարդը սիրում է մարդուն,
Առանց կեղծավոր դեմոկրատիայի:
Եվ
Հոշոտում են գայլերի նման,
Իրարու.. անձև.. խելագար ու խև
Վայրենուց-վայրի... գազանից -գազան,
Ամենքն իրենում` իր սրտի նման,
Մարդուց սարքում է հոգով մարդասպան`
Շահի ու փողի ստրուկն ու ծառան
Աթոռի... գահի կայենն ու հուդան
Եվ փարիսեցուց առավել ու քան...
Սեփական փառքի համար Շամիրամ. ..
Կլեոպատրայի նենք եղբայրասպան
Չարի պատմություն մարդ ու մարդկության:
Համլետ Հակոբյան
10.12.2025թ.
Լիճք Մարտունի


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев