ՀԱՅՐԵՆԱԿԱՆ
🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹
Մեր տեսակում հակասական
Ամեն ինչ է տարերային,
Մեր մեջ ցավ կա հավերժական`
Անթաքույց և անորսալի:
Հավերժ են մեր գարունները
Սրտի խորքում ամեն, հայի,
Մենք լավ գիտենք անունները
Յուրատեսակ մեր ցավերի:
Ցավն ավելի խորն է, հարկավ,
Օտարության բառի հիմքում,
Հաղթանակի տենչով տարված`
Ծպտյալ մութը չենք նկատում:
Բայց երազուն մեր սրտերում
Մի կրակ է փողփողում միշտ,
Մի հույս, թե հայն ուր է գնում
Ճամփաներով իր շրջմոլիկ:
Ո՞վ` է մեզնից վեհ ու խոհուն,
Ո՞վ` գթառատ մեր մայրերից,
Մեծ պատիվ է, որ աշխարհում
Տեղ ենք թողել... Խոնարհումի :
Հեղնար Հելեն Ավագյան
24. 05. 17թ.