Մեր սերն էլ անցավ ու մի հուշ դարձավ,
Կարծես թե անցավ` քաղցր հուշ դարձավ:
Թվում էր ` իրար կսիրենք անվերջ,
Միասին կլինենք մինչև կյանքի վերջ,
Թվում էր` դու ինձ էլ չես մոռանա,
Թվում էր` քեզնից ես չեմ հեռանա:
Երբ մի պահ կանգնում ու նայում եմ հետ,
Տեսնում եմ ճամփան միասին անցած,
Այնտեղ կա շատ ցավ, կա խանդ ու կա սեր,
Բայց այդ ամենը անցել է անդարձ: