Հավատա ինքդ քեզ
Մարդու հաջողությունները սկսվում են այն պահից, երբ նա սկսում է հավատալ ինքն իրեն: Ես դա գիտեմ սեփական փորձից: Նախկինում մտքովս անգամ չէր անցնում, որ մի օր կարող եմ սեփական ընկերություն ունենալ, բիզնեսով զբաղվել կամ նման գիրք գրել: Բայց երբ սկսեցի հավատալ ինքս ինձ, ամեն ինչ փոխվեց, իսկ դրա ապացույցն այժմ Ձեր ձեռքերում է:
Ես շատ եմ ուզում, որ բոլորը զգան դա: Ես շատ եմ ուզում, որ հասարակ մարդը, ով ապրում է իմ և Ձեր մեջ, գտնվում է մեր կողքին և հենց հիմա կարդում է այս տողերը, հավատա, որ ինքը կարող է դառնալ այն, ինչի մասին անգամ վախենում է մտածել կամ մտածում է, որ դա իր ուժերից վեր է: Ես ուզում եմ, որ հասարակ դաշնակահարը հավատա, որ մի օր կարող է Մոցարտ դառնալ. որ նկարիչը, ով այսօր