Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոցի 6 Դ դասարանում անցկացվեց բաց դաս «Մայրենի» առարկայից: Դասի թեման էր Մուշեղ Գալշոյանի «Կռունկ» պատմվածքը: Աշակերտները հանդես եկան խմբերով: 1-ին խումբը ներկայացրեց «Կռունկ» պատմվածքը՝ բեմականացնելով մի հատված: 2-րդ խմբի աշակերտները խոսեցին կռունկի մասին, արտասանեցին բանաստեղծություններ՝ կապելով պանդխտության թեմայի հետ: Հետո ունկնդրեցին Կոմիտասի «Կռունկ» երգը մեծ երգահանի կենդանի կատարմամբ: Երգը լսելուց հետո նրանք արտահայտեցին իրենց հույզերն ու զգացմունքները: Խոսեցին կարոտի մասին՝ արտահայտելով գեղեցիկ կարծիքներ: 3-րդ խումբը ներկայացրեց «Կոմիտաս» թեման: Խոսեցին մեծ երգահանի կյանքի, ստեղծագործության մասին, արտասանեցին նրան նվիրված բանաստեղծություններ: 4-րդ խումբ