Բուլկի «Buchteln» սերուցքով
Բաղադրիչներ
Խմորի համար՝
կաթ - 125 մլ
ալյուր - 340 գր
շաքարավազ - 50 գր
խմորիչ - 20 գր
ձվի դեղնուց - 2 հատ
ձու - 1 հատ
աղ - մեկ պտղունց
կիտրոն - 0,5 հատ (քերուկ)
վանիլին - 1 փաթեթ
կարագ - 50 գր
Ինչպես նաև՝
սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
շաքարավազ - 2 ճ/գդ
վանիլին - 10 գր
շաքարի փոշի - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք խմորը: Գոլ կաթի մեջ լցնում ենք խմորիչը, 20 գր շաքարավազը, աղը, կիտրոնի քերուկն ու 50 գր ալյուրը: Խառնում ենք և թողնում, որ խմորիչն ակտիվանա:
Երբ որ խմորիչն ուռչում է, ավելացնում ենք 30 գր շաքարավազը: Հետո ավելացնում ենք երկու դեղնուցը, 1 ձուն ու վանիլինը: Խառնում ենք, ինչից հետո ալյուրի կեսը մաղում ենք մեջը:
Գդալով խառնում ենք և մի