Կինն առաջին հերթին պետք է ինքնասիրություն ունենա, հետո նոր համեստություն ու խոնարհություն, քանի որ անինքնասեր կինը, համեստ ու խոնարհ կերպարում նմանվում է բանող էշի, ով ուսերին է վերցնում աշխարհի ծանրություն ու մոռանում իր մասին: Էշերին ոչ ոք չի սիրում, զուր եք ջանում այդ դերում լինել, նրա միակ պարգևը` մտրակի հարվածների քչությունն է, իսկ երազանքը` բեռի թեթևությունը, դեռ ոչ ոք էշի արձան չի կառուցել:
Երբեմն ինքնասիրության բացակայությունը չնկալողները, իրենց գոյության հազիվ հազ քարշ տալն անվանում են ճակատագիր ու հլու հնազանդվում նրան, չհասկանալով, որ ճակատն իրենցն է գրողն էլ իրենք են, հարկավոր է ընդամենը համարձակություն ունենալ ու մատիտը ձեռքն առնել:
Սիրեք ձեզ կանայք, որովհետև ձեր փոխարեն ու ձեզա