Սուտ
է: Ժամանակն չի բուժում վերքերը: Գուցէ նա իր առօրյա հազար ու մի
հոգսերով, ուրախություններով ու անակնկալներով ետ է հրում, հոգուդ մի խուլ
անկյունն է տանում վիրավորանքդ ու վիշտդ և երբեմն մոռացության մատնում ...
բայց չի բուժում, չի կարող բուժել: Բավական է թեթև մի առիթ, մի դեպք, մի
անուն, մի նմանություն, անցողիկ մի հայացք. որ ... իսկ ավելի հաճախ ոչ մի
առիթ էլ պետք չէ, պարզապես անհնար է մոռանալ, անհնար է փախչել:
Հիշողությունները հետապնդում են քեզ, նրանք քեզ հետ են, քո մեջ ...