Էս օր քնից արթնացա մի տեսակ հիասթափված, ու հենց տեղում հասկացա, թե խի եմ կյանքից հոգնած... պատճառը լոկ մարդիկ են, որ խաբում են աջ ու ձախ, մտածում են՝ անտիկ եմ, բայց չէ՜, իրանք են թարախ: Որոշել եմ հեռանամ ես էս երկրից մեկընդմիշտ, ու նոր կյանք սկսեմ այնտեղ, որտեղ չկա ցավ ու վիշտ: Բայց հասկանում եմ, որ դա անհնար է ու աբսուրդ, կյանքը կեղտով է պատված, մարդն ասես լինի խլուրդ: Մտածում է անդադար չարի ու վատի մասին. չկա մի վայր, ուր մարդիկ բեռ չդառնան քո ուսին: Բայց դե մեկա, որոշել եմ, գնալու եմ առհավետ, թեկուզ լինի հեռուներում շատ ավելի վատ, աղետ.. միևնույնա, գնալու եմ, մոռանալու եմ սաղին, ընկնելու եմ նոր շրջապատ. նոր ընկերներ, նոր ուղի... Անկեղծ՝ արդեն ատում եմ ես ձեր ձևերը, ձեր բարքը, ու մի խորհո