Բաժանվեցինք մենք: Այո՛ , բաժանվեցինք` խոստանալով մոռանալ միմյանց ընդմիշտ: Ախր այնքա՛ն երազանքներ մենք ունեինք, այնքա՛ն չասված խոսքեր, որ այդպես էլ չասացինք միմյանց: Ամե՛ն ինչ 1 օրվա ընթացքում ջուրն ընկավ: Մենք դարձանք միմյանց համար անցյալ: Անցյալ, որ էլ երբեք չի հիշվելու, էլ երբեք չենք հիշելու մեր խոստումները, որոնք այդպես էլ մնացին փուչ: Իմ հոգին դատարկ է ու անսեր, ես չեմ ուզում մոռանալ քեզ, մոռանալ ամեն ինչ, ինչ որ եղավ: Մենք այս հարվածին պատրաստ չէինք: Չէինք էլ սպասում նման օրվա: Լավ, իսկ պատճառը ո՞րն էր: Ի՞նչ էի արել քեզ, որ կոտրեցիր սիրտս, կտոր-կտոր արեցիր այն: Ես չեմ կարող մոռանալ քեզ, իմ անցյալից լուռ հեռանալ, չեմ ուզում: Ինչ դժվար է, իսկ դու այնքան թեթև տարար, ասես ոչինչ չէր եղել:Բաժ