Նորից նույն դատարկ պատերը… ախր ինչո՞ւ եմ ես դեռ ապրում: Մեկ այլ կյանքով շնչել, ավա՜ղ, չեմ ցանկանում: Քո անտարբերության առաջ ես խոնարհվում եմ, բյուր ծափեր եմ բաշխում, երբ փոշու նման սերդ հանգչում է սրտիս, և բաբախել տենչացող այդ աշխարհը փոքրիկ ծնկում է, պարտվում: