Ես խնդրեցի Աստծուն, որ վերցնի իմ հպարտությունը, բայց Նա ասաց.
- Ո’չ, հպարտությունը չեն վերցնում, դրանից հրաժարվում են:
Ես խնդրեցի Աստծուն, որ տա ինձ համբերություն, Նա մերժեց.
- Համբերությունը ձեռք են բերում փորձությունների ժամանակ: Այն չի տրվում, այն վաստակում են:
Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ պարգևի երջանկություն, բայց մերժվեցի: Աստված ասաց.
-Տալիս եմ քեզ օրհնություն: Կլինես երջանիկ, թե` ոչ, կախված է քեզանից:
Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ ցավերը, Նա ինձ մերժեց.
- Տանջանքները մարդուն ուղեկցում են դեպի Ինձ:
Ես խնդրեցի Աստծուն, որ իմ հոգին «մեծացնի», «աճեցնի», դարձյալ մերժվեցի: Աստված ասաց.
- Հոգին ինքը պիտի «մեծանա» և «աճի»:
Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ սովորեցինի սիրել այնպես, ինչպես Ինքն ինձ սիր