
Левая колонка
Фильтр
Գիշերվան մութը գետինն առել էր: Մեկ ոտդ քարին դիպչելիս, հազար տեղ ձեն էր տալիս: Երևանա բերդն ու Նորագեղի բաղերն՝ դաոել էինդիվանոնց բնակարան: Ամեն մեկ քարի, ամեն մեկ թփի տակի՝ հենց իմանում էիր՝ քո հոգեառ հրեշտակը նստած, քեզ ա մտիկ անում, որ սաղ սաղկուլ տա: Կատաղած Զանգին փրփրել ուզում էր սար ու ձոր բաթմիշ անի, իրար գլխով տա: Մեկ բարակ քամի՝ էս սարսափելի սհաթին՝ մեկ տխուրձեն բերում էր, կտրվում, էլ եդ քարափներին տալիս, լսողի սիրտը խորովում..
Կով ու խոզ մեկ մարդ իր թավլեն արած Կովին դարման, էլ՝ չէ՛ր ածում առաջին: Խոզին թեփ, գարի տալիս, չաղացնում: Ֆորթն էս անիրավ գործքը որ տեսավ, Մորը գանգատվեց ու մեկ օր ասավ: «Ախըր կաթն ու եղ, մածունն էլ հետը Հո մեզանից ա ստանում մարդը, էս ի՜նչպես բան ա, մեր միսն էլ ուտում, էլի էս խոզին ընդունում, սիրում» — Համբերի՛ր՝ որդի՛, վերջը կըտեսնիս», Մերն ասեց նըրան, «ու լսիր խոսքիս, Մարդն էն բարեսիրտ կենդանուցը չի՛, Որ նըհախ տեղը լավություն անի: Դըրա հեսաբը մեկ օր կպահանջեն, Թող մեզ խոտ տան ու մեզ մըտիկ չանեն»— Մեկ օր էլ ֆորթի ջանը դող ընկավ, Որ լսեց դռանն՝ ինչ ճղղոց էկավ: «Էս ի՞նչ խաբար է», մորը հարցրեց: — «Գարո՛ւ հեսաբն է», — նա պատասխանեց: Թո՛ղ անոշ թիքին մարդ հեչ չի խաբվի, Քըթից կհանեն, ինչ օր որ ըլի
Ծառերն որ մեշումն խիստ շատ զվիրն էկան Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան, Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն, Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն: «Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի», Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի: «Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞ Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»: Թո՛ղ իմացողը ինքը իմանա, Ու նհախ տեղը կացնի կոթ չտա: Թե չէ սկիզբը իրան կկտրի, Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛:
Խղճի վրա մի՛ ծիծաղիր,Անճարին մի՛ վիրավորիր:Խեղճ մարդն էլ շատ անգամ քեզ էնպեսԿկծի, որ կմնաս սևերես:Քո գլխին շատ էլ մի՛ հավատար,Լսի՛ր էս մասալեն, անկաջդ ա՛ռ:Էսպես պատահեց, առյուծ թագավորնՄոծակի սիրտը խիստ խոցեց մեկ օր:Մոծակ շահզադեն մարսիլ չկարաց,Կռիվ բաց արեց՝ հաքված, հազրված:Կռվողն էլ ինքն էր, շվի ածողն էլ,Թոփն էլ վրեն հազիր, յարաղ, ասպաբն էլ:Բզզալով թռավ թշնամու վրա:Առյուծ փադիշահն հենց իմացավ նաՀանաք էր անում, վրեն ծիծաղեց,Սայմիշ չարեց նրան, ու մնաց նստած:Մոծակն ի՞նչ կաներ էս հալին հանաք:Մեկ՝ թիկունքիցը, մեկ՝ անկաջ ու աչքՍազ ածելով՝ նա ծակում էր, դաղում,Առյուծն եռալիս՝ վեր կենում, թռչում:էլ եդ վախտ, ֆռսանդ հենց որ ճարում էր,էլ եդ վեր գալիս, միսը պոկում էր:Առյուծի ջանը որ շատ կրակ ընկավ,Պոչ
На этом пока всё
Войдите в ОК, чтобы посмотреть всю ленту
71
- Mane MisakyanЕреван
- ♚Ot♥Dushi♥ Hayerov♚kayferi qaxaq Yerevan
2
- AVTONER ARQ U VACHARQ16 подписчиков
- Xachatur Abovyan103 подписчика