Թխվածքաբլիթ "Կոճակներ"
-------
ալյուր 200գր
կարագ 100գր
շաքարավազ 80գր
ձվի դեղնուց 2 հատ
վանիլին 2թ/գդ
կակաո 2թ/գդ
-------
Դեղնուցները լավ խառնեք շաքարավազի և վանիլինի հետ, ավելացրեք սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը, խառնեք: Մաս առ մաս ավելացրեք ալյուրը, գդալով խառնեք: Բաժանեք խմորը 2 մասի: Առաջին մասից հունցեք խմոր, դրեք մի կողմ: Երկրորդ մասի վրա ավելացրեք կակաոն, ձեռքերով տրորեք, որպեսզի կակաոն լուծվի, ապա հունցեք խմորի գունդը:
Տեղափոխեք խմորի 2գունդը սառնարան 30րոպեով:
Գրտնակով բացեք սպիտակ խմորը 5-7մմ հաստությամբ, ապա բաժակով կտրեք 5սմ տրամագծով շրջանակներ: Այնուհետև ամեն շրջանակի վրա կատարեք շրջանաձև փոսիկներ (կարող եք օգտվել պլաստիկ շշի կափարիչից), ապա մեջտեղի հատվածում կատարեք