Քո աղոթքի վայրում չկա ոչ մի կախարդական բան։ Բայց սուրբ գիրքը ասում է, որ դու պետք է աղոթես քո ներքին սենյակում՝ ծածուկ։ Եվ Սուրբ Հայրը, որ տեսնում է դա՝ կվարձատրի քեզ։ Մոռացիր ամեն բանի մասին և կենտրոնացրու քո սիրտը և միտքը Աստծո վրա։ Որովհետև Նա Աստված է և դու հուսահատ կերպով ունես Նրա կարիքը։ Շնորհակալ եղիր Նրա օրհնությունների համար և ուղղորդիր քո աղոթքները Նրան։ Եթե մի խոստովանելու բան կա՝ խոստովանիր Նրան։ Թողություն և ներում խնդրիր և հավատա՝ այն ժամանակ երբ Նա ասում է, որ սիրում է Քեզ և հոգ է տանում Քեզ համար։ Հետո ամբողջ սրտով աղոթիր ծնողներիդ (զավակներիդ), կնոջդ (ամուսնուդ), քրոջդ (եղբորդ) և ցանկացած մեկի համար՝ ում մասին հիշեցնում Տերը։ Եվ մի շտապիր՝ դա