"Toffifee" կոնֆետներ տան պայմաններում ------- կաթնային իրիս 240գր մուգ շոկոլադ 70գր սերուցք (10%) 9ճ/գդ կարագ 1,5ճ/գդ պնդուկ կամ չամիչ 30-37 հատ ------- Կտրատեք իրիսը, ապա հալեցրեք գոլորշու վրա՝ ավելացնելով 5ճ/գդ սերուցքը: Հանեք կրակի վրայից, ավելացրեք կարագը և խառնեք մինչև միատարր զանգվածի առաջացումը: Ձևամանները պատեք բուսայուղով (ցանկալի է առանց արտահայտված համի), ապա թեյի գդալով լցրեք իրիսի զանգվածից,վրան դրեք մեկական պնդուկ կամ չամիչ: Կարող եք օգտագործել հենց կոնֆետների ձևաման կամ սիլիկոնե: Շոկոլադը հալեցրեք գոլորշու վրա՝ մաս առ մաս ավելացնելով 4ճ/գդ սերուցքը: Կոնֆետների վրա լցրեք մի քիչ շոկոլադե զանգվածից, ապա տեղափոխեք սառցարան 4-5ժամով: