«Հոգի» բառն արտասանելիս հայերն ու ռուսները ձեռքը տանում են սրտի կողմը, որը համարվում է «հոգու բնակարան»: Այնպես որ, էական տարբերություն չկա, պարզապես յուրաքանչյուր եկեղեցում խաչակնքում են այնպես, ինչպես ընդունված է:
Մարդն ինքն է իրեն պատժում: Երբ մարդու խիղճը հանգիստ չէ, սկսվում է դժոխքը: Երբ մարդը սկսում է չարը մտածել, սխալ գործել, սատանան սկսում է բնակվել մարդու մեջ: Դա արդեն դժոխքի ներկայությունն է աշխարհի վրա: