Հիշում էի ամեն վարկյանը,հուշ դարձած ժպիտը,
Կարոտում էի ձայնը, մեղմ ու քնքուշ ձեռքերը:
Հիմա մնացել է միայն այդ հիշողությունը,
Խոսելիս իր մասին, չի ցավում էլ մարմինս,
Էլ չեմ կարոտում առաջվա պես իրեն,
Չեմ արտասվում, լսելով իր մասին:
Հիմա հիշում եմ ուրիշին, կարոտում այդ մեկին,
Հիմա սպասում եմ զանգի, բայց ոչ իրենից,
Հիմա փակոում եմ աչքերս առանց արցունքի,
Երջանիկ պահերս հուշեր չեն այլևս:
Երբ հայացքս բախվում է սիրող զույգերին
Չեմ հանում հոգոց, կարոտով այդ անգին,
Այլ ժպտում եմ միայն, իսկ ձեռքիս մատանի
ԵՎ գիտեմ, որ իր հետ կգամ այդ նույն այգի:
ԵՎ չես կորցրել դու, և չեմ կորցրել ես,
Սերը մեր խաղ էր, հասու չեր ոչ ինձ, ոչ քեզ,
Դու խնդրում էիր լռեի, երբ գիտեի քո վախը
Դու վախեցար սիրել,ես ունեի սիրվելու կար