Տորթ "ԲԱՈՒՆՏԻ" 4 ձուն հարել 1 բ. շաքարավազի հետ, ավելացնել 200 գ. կարագ, 4 ճ/գ. կաթ, 1 ճ/գ. քացախ, 0,5 թ/գ. սոդա, 1-1,5 բ. ալյուր, 3 ճ/գ կակաո: Ստացվում է ջրիկ խմոր, բաժանել 2 մասի, թխել 2 շերտ յուղաթղթի վրա: Ստացվում են բարակ շերտեր: Շերտերը միացնել 1 շերտ կրեմ- միջուկով: Կրեմ` 6 ճ/գ սպիտակաձավարը (манная крупа) խառնել 1 բ. շաքարավազի հետ, վրան լցնել 0,5 լիտր կաթ, խառնել և եփել մինչև պնդանա: Թողնել, որ սառչի: Առանձին հարել 200 գ. կարագը, և գդալ-գդալ վրան ավելացնել եփած զանգվածը ու վանիլ: Հետո կրեմի վրա լցնել 200 գ. կոկոսի քերուկ, գդալով խառնել: Կրեմը լցնել մի շերտի վրա, հավասարաչափ տարածել, վրան դնել երկրորդ շերտը ու վրան լցնել գլազուր: Ցանկալի է կտրել հաջորդ օրը, որ կրեմ-միջուկը պնդանա: Ս