Գալիս է մի պահ, որ դու լրիվ մենակ ես մնում, հասկանում ես, որ քոնը՝ դո՛ւ ես։ Այդ օրը դու վերջապես քաջություն ես ունենում ընդունել, որ աշխարհում՝ միլիոնավոր մարդկանց կողքին, դու մեն մենակ ես։
Հասկանում ես, որ նրանք, ովքեր կողքիդ են ֆիզիկապես, իրականում բացակա են, չկա՛ն։
Հասկանում ես, որ ոչ ոքի հետաքրքիր չի քո ցավը, ոչ ոք քեզ չի բուժելու, որովհետև նրանք, ովքեր կտեսնեն ու կլսեն քեզ, չեն զգա այն ինչը դու ես զգում, քանի որ քո ցավի տերը միայն դու ես..
Հասկանում ես, որ բավական է տեսնեն ժպիտդ, սկսում են հավատալ, որ քեզ հետ ամեն ինչ կարգին է, այն ինչ կարևորն այդպես էլ անտեսանելի է մնում։
Հասկանում ես, որ մինչ դու ժամանակից առաջ ու հետ ես ընկել, որևէ մեկին երջանիկ տեսնելու համար, այդ որևէ մեկը՝ ժաման