Կյանքը ունի երկու ծաղիկ' Սև ու Սպիտակ գույներով, որ կազմում են Կյանքի փունջը' դառն ու քաղցր հուշերով, Ով կարդում է թող իմանա՝ ինչ է ասում առակս, Ով թերթում է կյանքի գիրքը՝ չմոռանա խրատս.- Չարիք մի գործիր, մի ցավացրու մարդկանց՝ բումերանգի պես ետ կգա: Մի թքիր ջրհորի մեջ` Դու դեռ այնտեղից ջուր ես խմելու:Մի հեռացիր ծնողներիցդ՝Դու դեռ պարտք ունես տալու, Մի լքիր Ընտանիքդ և մի դավաճանիր ընկերներիդ` նրանց այլևս չես կարողանալու ետ բերես,Ամեն անգամ քեզ խնդրողին՝ Մի պատրաստվիր գրկելու, Կյանքիդ գնով նրան մահվան՝ Սև ճանկերից փրկելու: Իժերն էլ են նեղն ընկնելիս՝ Լեզու հանած աղաչում, Բայց պատրաստ են հարմար պահի Քեզ արևից զրկելո