Հարավային սահմանագոտում ենք: Գնում ենք դիրքեր: Թեեւ օրացույցով վաղուց արդեն գարուն է, բայց մոտակա սարերին դեռեւս ձյան ծվեններ կան: Զինվորական մեքենան սրընթաց առաջ է շարժվում, ու վարորդը մեզ հետ զրուցելով՝ վարպետորեն հաղթահարում է դժվարանցանելի ճանապարհը: Վարորդը՝ Խորենը, բանակից զորացրվելուց հետո անցել է պայմանագրային ծառայության, արդեն տասը տարի՝ ամառ-ձմեռ այս ճանապարհներին է, անգիր գիտի տեղանքը: Հումորով, պարզ ու անմիջական երիտասարդ է. «Աղջկաս մանկապարտեզում հարցրել էին՝ Սոֆի, պապադ ի՞նչ է աշխատում:- Վայրենի է,- պատասխանել էր աղջիկս»:
Խորենի երկու պապն էլ Արցախյան պատերազմի մասնակից են, քեռին զոհվել է սահմանային կռիվների ժամանակ:
-Պատերազմը ցավ է, դառնություն ու կորուստ,- ասում է Խորեն