Մի բան ունեմ Քեզ խնդրելու Վերջին խոսքս Քեզ ասելու Եթե հանկարծ մի օր մեռնեմ Ու իմ հոգին աստծուն հանձնեմ Թող մարմինս հողին չտան Ու իմ համար թող չողբան Ես չեմ ուզում հողում փտել Ու անիմաստ այնտեղ հանգչել Ես չեմ ուզում քարի վրա ինձ նկարեն Ու ստիպված ուրախ հոգով ու թաց աչքով Թարմ շիրիմիս արցունք թափեն Իսկ ով ինձ շատ շատ է սիրել Իր սրտում է ինձ ունեցել Թող իր սրտում նա ինձ պահի Հոգու խորքում հիշի լացի: Խնդրում եմ ինձ տալ կրակին Թող ես այրվեմ մոխիր դառնամ Քամու թևով ցրվեմ գնամ Ու խառնվեմ հողին,ջրին Ճախրեմ նստած քամու թևին Անձրևի հետ հողում լուծվեմ Գարնան բացվող ծաղկով նորից ծլեմ ծաղկեմ Թռչնի թևով երկինք գնամ Անձրևի հետ նորից ետ գամ Ու խառնվեմ նորից հողին Այդպես ես շատ երկար կապրեմ Թռչնի աչքով ք