Մեր օրերում համացանց կոչվածը այդքան էլ զարմանալի բան չէ, այն հասանելի է գրեթե բոլորին և իր բազմաբնույթ ծառայությունների շնորհիվ շատերի կողմից սիրված է: Սակայն կան մարդիկ, որոնք, անտեսելով իրենց սեփական առողջությունը, համացանցը, կամ ավելի կոնկրետ սոց. ցանցերը դարձնում են իրենց կյանքի անբաժան մասը: Դա դեռ մի կողմ, դա քննարկելու իրավունք, իհարկե՛, չունեմ, յուրաքանչյուրը ինքն է տնօրինում իր կյանքը: Բայց ես, շատ արդարացված պատճառներով, դեմ եմ այն կապերին, որոնք ստեղծվում և իբր թե զարգանում են վիրտուալ շփումների արդյունքում: Գուցե ոմանց մոտ հաջողվում է չափից դուրս մտերմանալ, ճանաչել միմյանց, սակայն այդ շփումները իրականությունից դեռ շատ են հեռու: Պատկերացրե՛ք, դուք նստած եք ձեր համակարգչի դիմաց