Կփնտրես՝ չեմ լինի… Կհիշես անցածը՝ կգլորվի արցունքը… Դու չես մոռանա, իսկ ես չեմ հիշի… Կանգնեցնել կուզես, արդեն ուշ կլինի… Կգոռաս՝ չեմ լսի… Կներես, բայց ավաղ ուշ կլինի..
Անհնար է զսպել երկնքի պես անձրևել ցանկացող աչքերիդ արցունքները … Անհնար է լռել, երբ սիրտդ ուղղակի պայթում է անզորությունից … Երբ ուղղակի ուզում ես կանգնել այդ անձրևի տակ ու գոռալ, թե որքան շատ ունես այդ մեկի կարիքը … Առավել դժվար է գրել այս տողերը, հենց քեզ ուղղված այս տողերը ու գիտակցել, որ դու երբեք էլ դրանք չես կարդա ….