Предыдущая публикация
Следующая публикация
Свернуть поиск
Сервисы VK
MailПочтаОблакоКалендарьЗаметкиVK ЗвонкиVK ПочтаТВ программаПогодаГороскопыСпортОтветыVK РекламаЛедиВКонтакте Ещё
Войти
  • Главная
  • Увлечения
  • Видео
  • Группы
  • Люди
  • Публикации
  • Игры
  • Подарки
  • Поздравления
  • Помощь
  • русский
Левая колонка
Обложка профиля
Фотография от Eduard Tamaryan

Eduard Tamaryan

Последний визит: 10:47
Фотография от Eduard Tamaryan
Фотография от Eduard Tamaryan
Фотография от Eduard Tamaryan
Фотография от Eduard Tamaryan
Фотография от Eduard Tamaryan
Фильтр
ЗаметкиУвлечения
Eduard Tamaryan
вчера 10:56
ԿԱՐՈՏ
Ինչքան՜հուշեր կան սրտումս պահված,
Որ պարզ պատճառով դեռ քեզ չեն հասած,
Ավա՜ղ,կարոտի սահմանն եմ հատել,
Երազներիս մեջ քեզ եմ փափակել:
Իմ տանջված հոգով տառապում եմ ես,
Կարոտով լեցուն սպասում եմ քեզ,
Թախծոտ,հուսահատ աշնան տերև եմ,
Քամուց եմ կախված ու միշտ դողում եմ:
Հուշամատյանս հարուստ է քեզնով՝,
Բարի հուշերով, քո մեղմ ժպիտով,
Խոհել եմ,հիշել,սիրով համեմել,
Քեզ եմ շռայլել քաղցր խոսքերով:
Երբեք չեն խամրում հուշերն իմ անգին,
Կարոտիս ճամփեքն են հեռու մշուշում,
Էդիկ՝ քո հոգին սիրով փարատե,
Կարոտից մեծ ցավ չկա աշխարհում:
ԳՈւՍԱՆ ԷԴԻԿ ԹԱՄԱՐՅԱՆ
Eduard Tamaryan
30 янв
ԱՆԳՈՒԹ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Ախ այդքան դաժան ու անգութ է պատերազմը,
Մրմուռ է տալիս,խառնում հոգեկան աշխարհը,
Խորը ցավեցնում է,խլում մարդկային կյանքեր,
Մարում է օջախներ,երազանքների հույսեր:
Կապանքների մեջ է պահում,չկա փրկություն,
Ինչ մեղքերի համար ես անում վատություն,
Դարերով մեր սրտերում խոր վերքեր թողեցիր,
Անգութ պատերազմ,հուր հավիտյան չքացիր:
Մեր բարեկեցիկ կյանքը դաժան դժոխք սարքեցիր,
Լույս երազանքներիս ճամփեքը սև քողով ծածկեցիր,
Մարդասպան ռումբերով խոցեցիր ահել ու ջահել,
Լռեցրու ձայները ահարկու՝ սատանային հաճո:
Իմ ժողովուրդ միասնության մեջ է փրկության ելքը,
Որտեղ չի հասնում արյունաբու չարիք ոսոխի ձեռքը,
Աղոթքներով ու նոր ուժերով զինվենք զորանանք,
Նորից պայծառ,խաղաղ կյանքով վերստին շողանք:
Eduard Tamaryan
28 янв
ԻՄ ԶԻՆՎՈՐ
Պատերազմում թշնամու դեմ
Մեր պաշտպանը դո՛ւ ես զինվոր,
Խառնաշփոթ այս քաոսում
Մեր անդորրը դո՛ւ ես զինվոր:
Երբ ալեկոծ է ծովն հույսերի,
Մեր տապանը դո՛ւ ես զինվոր,
Անհուսության թոհ ու բոհում
Մեր փրկիչը դո՛ւ ես զինվոր:
Դաժան օրերին հա՜ր դիմացար,
Չընկճվեցիր, քո ուժերից չըթերացար,
Միշտ կանգուն ես դու իմ հերոս,
Խաղաղության լույսն ե՛ս զինվոր:
Մարտի դաշտում խիզախ, արի,
Կուռդ թող միշտ դալար լինի,
Դու իմ զինվոր, անպարտելի,
Սպասում ենք, շուտ տուն արի:
Գուսան Էդիկ Թամարյան
Eduard Tamaryan
27 янв
ԱՐԻ ՏՈՒՆ... ԶԻՆՎՈՐ
Այգիները նորից ծաղկեցին, արևաշող գարուն է,
Սար ու դաշտեր կանաչ հագան, սիրո մեծ ծաղկունք է,
Թռչունների երամը հեռու հորիզոնում երևաց,
Արագիլը բարդու ծառին բույն շինելով էր տարված:
Բայց երկինքը ալեկոծ է, իմ սրտի պես մոլեգնած,
Հավքերն եկան, դու չկաս, ճամփիդ եմ կարոտած,
Մոր աչքերը քարացել են մութ ամպերին նայելով,
Զինվորի վերադարձին պատրաստ են սպասումով:
Ծնկաչոք աղոթքներով Աստծուց գութ ենք աղերսում,
Հերոսների շիրիմներին թարմ ծաղիկներ են բացվում,
Վիշտը խորն է, տառապում ենք, վրեժն է մեր հոգում,
Տիրոջ պատժից չի ուշանա չար ոսոխը արյունախում:
Գարունը իր հետ կբերի հույսերով լի խաղաղություն,
Վիրավոր սրտերին թող լինի միշտ մխիթարություն,
Մանկական ժպիտով կլցվի մեր հայրենյաց տուն
Eduard Tamaryan
23 янв
ՋԱՎԱԽՔԻ ՍԻՐՈՒՆՆԵՐ
Իմ ,Ջավախքի գեղեցգուհի լուսերես,
Հմայիչ, բարետես ու հրեղեն ես,
Երկնքի աստղ՝ նրբագեղ, լուսատու,
Փարվանայի թագուհի կենսատու:
Հուրի փերի մի աղջիկ ես աննման,
Խոնարհ կանգնած լույսն ես բնության,
Հագել ես ատլաս ու խաս սազական,
Դու ջրահարս՝քնքուշ, նուրբ, իսկական:
Անթառամ ծաղիկ, հոտավետ շուշան,
Մազերդ դեմքիդ փռված սազական,
Էդիկի սիրող սրտի կուռքն ես իսկական,
Պարտեզում բացված ծաղիկ ես բնական:
Խաս բաղի մեջ դու սոխակ դայլայլիր,
Աբուլ սարի բարձունքներով զմայլվիր,
Ծաղիկների նեկտար ես քաղցրահամ,
Պայծառ դեմքդ թող ժպտա հավիտյան:
Սար ու ձորի պախրա ես դու իսկական,
Մեջքիդ ունես ոսկե քամար սազական,
Հայի կերպար, հրեշտակ դու թագուհի,
Դու ժպտերես, լուսավոր ես հայուհի:
ԳՈւՍԱՆ ԷԴԻԿ
На этом пока всё
Войдите в ОК, чтобы посмотреть всю ленту

4253

  • Маис Акопян
    Маис Акопян
  • Самвел Торосян
    Самвел Торосян
  • Никол Роза Сейранян(Гавалян)
    Никол Роза Сейранян(Гавалян)
    г. Армавир (Краснодарский край)
  • АРЕВ CАРГИСЯН
    АРЕВ CАРГИСЯН
    Ставрополь
  • Занан Геворкян (Кучукиян)
    Занан Геворкян (Кучукиян)
    г. Ессентуки (Ставропольский край)

  • Бесплатная открытка пусть всё будет хорошо, пожелание, девочка, зима, рука
  • Бесплатная открытка с днем татьяны, в душе будет свет, сердце наполнено любовью, пожелание, цветы
  • Бесплатная открытка Аниподарок

4

  • Нарды длинные
    Нарды длинные
    42845 подписчиков
  • "АРМСАХСТРОЙ"
    "АРМСАХСТРОЙ"
    61 подписчик

Присоединяйтесь — мы покажем вам много интересного

Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.

Зарегистрироваться