Ես աղոթում եմ քեզ համար, մա՛մ: Ես ամեն գիշեր աղոթում եմ… երբեմն նույնսիկ գերուժի գոյությանը չհավատալով եմ աղոթում, որովհետև ինձ համար գերուժ այս աշխարհում դու ես: Դու ես գոյության միակ ապավենն ու երաշխավորը , մա՛մ: Հարյուրավոր խնդիրներով կիսվում եմ քեզ հետ, հազարավորների միայն մի մասն եմ լուսաբանում ու միլիոնավորներն էլ գաղտնի եմ պահում հոգուցդ:
Մա՛մ, պարզապես քո զավակն էլ այսպիսին է` երբեմն չգնահատող, իրեն միշտ ճիշտ կարծող ու հաճախ նաև առանց քեզ իր կյանքը կառուցող: Բայց դու, մա՛մ, բայց դու ինձ հետ ես ամեն անգամ` մի~շտ. Նույնիսկ երբ պոռթկման պահին բղավում եմ քո սխալականության մասին: Ների՛ր ինձ, մա՛մ, թո՛ղ որ համրանամ այն պահին, երբ կփորձեմ հանդիմանել քեզ, երբ կփորձեմ քննադատել մայրական ե