Աղբյուրի պես մաքուր Մի ոգի կա կյանքում Նա իր սերը քեզնից Միշտ պահում է թաքուն, Քեզ հսկում է հեռվից Մայրական աչքի պես Իսկ դժվար պահերին Միշտ հասնում է նա քեզ:
Անսահման բարություն Վաղորդյան թարմություն, Մաքրություն աղբյուրին՝ Անուշիկ իմ քույրիկ:
Թե իրեն չհիշես Կհիշի նա միշտ նա քեզ Կշողա քո ճամփին Բախտիդ ջինջ աստղի պես, Բնության թյուր պահին Հույսի թև կտա քեզ Քո բոլոր օրերին Դու նրան հավատա: