Թույլ տուր, թույլ տուր գողանամ քո մենությունը, թեկուզ մի գիշեր, թույլ տուր, խնդրում եմ... Թույլ տուր թափառեմ քո մենության մեջ` թաց, ոտաբոբիկ, թույլ տուր համբուրեմ քո մենությունը` թաց ու կիսամութ, թույլ տուր ինձ ձուլվել քո մենության մեջ, թեկուզ մի գիշեր...