Սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջի նախօրյակին, Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում, մասնավորապես Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, տեղի ունեցավ հանդիսավոր ժամերգություն: Հավարտ ժամերգության ձեռամբ Հոգեշնորհ Հայր Բաբգէն վարդապետի ու Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի տեղի ունեցավ նորապսակների օրհնության կարգ, որից հետո եկեղեցու խաչի քավոր Ազատ Մղդեսյանի կողմից նորապսակները ստացան նվերներ: Այնուհետև եկեղեցու բակում իր խոսքով հանդես եկավ առաջնորդական փոխանորդության մշակույթի