Եկեղեցու բակում մի կին,
Ասաց. - Բալե՜ս ինձ կոգնե՞ս,
Մտածեցի դրամ է պետք,
Շտապեցի դրամ մեկնեմ։
- Բալե՜ս....
Այնպես տխուր ասաց,
Նայեց վրաս զարմացած.
- Ախր ես հո՞ մուրացկան չեմ,
Օգնիր փողոցը անցնեմ։
Փողն ինչի՞ս է որդիք ունեմ,
Մեկը մյուսից շատ հարուստ,Թե որ օգնես տունս հասնեմ,
Օրհնված կլինես ի վերուստ։
Հիմա ինչպե՞ս չասեմ մայրիկ,
Վա՜յ էդ հարուստ որդիքիդ,
Վա՜յ գա նրանց աշխատածին,
Տարիներով դիզածին։
Էլ ու՞մ են պետք քո որդիքը,
Որ ընտրել են շահույթը,
Թողել մենակ հիվանդ մորը,
Վայելում կյանքի օրերը։Դուք ձեզ համար քեֆ եք քաշում,
Մորն արցունքով եք սնում,
Ձեր տանիքում աստղ է շողում
Խեղճն օրերով մոմ վառում։
Նա իր տանը քաղցած քնում,
Դուք ձեր փորն եք մեծացնում,
Հետո գալիս գերեզմանին,
Դամբարան եք կառուցում։
Ինչ ե՞ք կարծում գոնե մեկը
Կասի՞ ապրի ձեր խելքը,
Որ երբևէ չայցելեցիք,
Հետո սուտ լաց արեցիք։
Ա՜յ որդիներ, խելք հավաքե՛ք,
Մորը փողով չեք գնի՛,
Այսօր նրան անտեսում եք,
Վաղը գուցե չեք տեսնի։
Ձեր ծնողից մի՛ հեռացեք,
Որ աչքը ջուր չկտրի,
Ծնողներին միշտ խ