Մի մարդ ամուսնանում է գեղեցիկ մի աղջկա հետ: Նա շատ է սիրում նրան: Մի օր աղջկա մոտ առաջանում է մաշկային հիվանդություն, և նա դանդաղ սկսում է կորցնել իր գեղեցկությունը: Պատահում է այնպես որ մի օր նրա ամուսինը մեկնում է ճամփորդության: Վերադարձին` նա ավտովթարի է ենթարկվում և կորցնում իր տեսողությունը: Նրանց ամուսնական կյանքը շարունակվում է սովորականի պես: Անցան օրեր և աղջիկն աստիճանաբար կորցրեց իր գեղեցկությունը: Կույր ամուսինը չգիտեր այդ մասին և նրանց ամուսնական կյանքը շարունակում էր մնալ անփոփոխ: Ամուսինը շարունակում էր սիրել իր կնոջը, կինն էլ նրան էր շատ սիրում: Շուտով կինը մահացավ: Նրա մահը մեծ վիշտ բերեց ամուսնուն: Թաղման հետ կապված վերջին արարողության ավարտից հետո ամուսինը որոշում է հեռանա