Կյանքը հիասքանչ է, երբ գիտես, թե ինչ է տուրիզմը...
Գալիս է մի պահ, երբ յուրաքանչյուրիս մոտ առաջանում է անհագուրդ ցանկություն դուրս գալ գրասենյակից կամ փչացած ավտոմեքենայի տակից, փակել աչքերը և հայտնվել այնտեղ ուր կարկաչում է գետակը և ծլվլում են թռչունները, ուր կարևոր չէ թէ ով կհաղթի նախագահական ընտրությունները. այնտեղ միայն դու ես և բնությունը:
Զբոսնելով անտառային արահետներով, բարձրանալով սարերի գագաթները, կամ պարզապես անցնելով չհնձած արտով, դուք կհասկանաք, որ բոլորին ընդդեմ նիարդային բջիջները վերականգնվում են, իսկ ժամանակն ասես կանգ է առնում:
Հայաստանը եզակի երկիր է, որտեղ տուրիզմը ձեռք է բերում բացառիկ հետաքրքրություն: Այստեղ բացի բնության գեղատեսիլ վայրերից, կան նաև բազմաթիվ պատմական հուշ