Կյանքն ինձ սովորեցրեց, որ հարկավոր է հարմարվել ծայրահեղություններին... ․սիրել մարդկանց, բայց կարողանալ անտարբեր ձևանալ, բարություն անել , բայց հասկանալ, որ ամբողջ աշխարհն է չարությամբ լցված, հուսալ լավին, բայց սպասել ամենավատին։ Հավատալ մարդկանց, բայց ոչ ոքի չվստահել, ապրել բաց սրտով, բայց ոչ մեկին թույլ չտալ սողոսկել ներս, բացի եզակիներից։ Հասկացա, որ իմ մի կեսը պիտի սիրի աշխարհն ու հիանա նրանով, իսկ մյուս կեսն սպասի հարվածների և միշտ պատրաստ լինի ճակատամարտի.