Տորթ «Պրագա» Բաղադրություն 4 հ. ձու 1 բ. շաքարավազ 1 հ. թթվասեր 100 գ կարագ 1 թ.գ. սոդա 1 ճ.գ. քացախ 2 ճ.գ. կակաո 1 ճ.գ. կոնյակ կես տուփ խտացրած կաթ վանիլին 1,5-2 բ. ալյուր Կրեմ - կես տ. խտացրած կաթ 200 գ կարագ կակաո, վանիլին Պատրաստման եղանակ Ձվերը հարել շաքարավազի հետ՝ մինչև սպիտակեն, ավելացնել սոդայով խառնած թթվասերը, քացախը, հալեցրած կարագը, վանիլինը, կոնյակը, հարել, վերջում ավելացնել ալյուրը: Խմորը բաժանել 3 մասի և թխել: Կրեմ - Կարագը լավ հարել՝ մինչև սպիտակի, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը, կակաոն և վանիլինը: Սառելուց հետո խմորի շերտերը թրջել կես բաժակ խիտ շաքարաջրով: Առաջին շերտի վրա քսել կրեմը, դնել 2-րդ 3 շերտը, վրան և կողքերը լավ պատել կրեմով, կարելի է զարդարել ընկույզով կամ քերած