ՊՂՆՁԱՔԱՐՈՒՄ ԳԱՐՈՒՆ Է... Այս հրաբխային ծագումով կարմրագորշ հսկա լեռնազանգվածը, որի բարձրությունը ավելի քան 2000 մետր է, վեր է խոյանում Զանգեզուրյան լեռնաշղթայի Վարարակնի հովտի հյուսիս-արևելյան մասում: Այն Հին Գորիս – Վերիշենը արևմուտքից երիզող սրբասար է... Նրա հարավային թևին ձևավորվում է Լաստի խութն իր քարե անտառով, իսկ հյուսիսում լեռնաբազուկը ձգվում, միանում է ուրիշ սարի, այն էլ մեկ ուրիշին, և այսպես լեռների շղթան թև-թևի տված գնում հասնում է Մեծ Իշխանասար... Նրանք բոլորը միասին իրենց գրկում պահում և փայփայում են միակ քույրիկին`Սև կամ Իշխանա լճին (2658 մ)... Լեռ-սարի անունը դեռ հին դարերում ծագել է այս ժայռերի գույնից` Պղնձաքար... Ամենամեծ ձյունածածկն այստեղ մնում է միայն է մեկ-երկ