«Ո՜վ արդարություն թող, որ ես թքեմ ճակատին քո բաց» Գոչել էր մեկը՝ քարերով ջարդված այդ հանճարներից, Գոչել ո՛չ հիմա, Այնժամ էր գոչել երբ խուժանն այս նույն արյունով հարբած գազանի նման դրդվելով միայն վայրենուն հայտնի իր պատճառներից Ո՛րերորդ անգամ մոխիր էր թողնում մեր արտ ու այգուց, մեր տաճարներից։