Բաղադրիչներ խմորիչով շերտավոր խմոր - 500 գր խտացրած կաթ եփված - 1 տուփ կարագ - 200 գր շաքարի փոշի Պատրաստման եղանակ Սովորական թղթից պատրաստում ենք փոքրիկ պարկ։ Սուր հատվածը կտրում ու դակիչով ամրացնում ենք։ Այնուհետև թղթե ֆորման պատում ենք փայլաթիթեղով։ Խմորը հանում ենք սառնարանից, բացում ու բաժանում ենք 10 մասի։ Խմորի երկար շերտերը փաթաթում ենք ֆորմաների վրա, դնում ենք փայլաթիթեղապատ ձևամանի մեջ, ջրով խոնավեցնում ու 20-30 րոպե թողնում ենք, որ հասունանա։ Թխում ենք 10-15 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Այնուհետև ֆորմաները հեռացնում ու այդպես մոտ 5 րոպե թողնում ենք ջեռոցում, որից հետո դնում ենք ճաղավանդակի վրա, որպեսզի սառչի։ Փափկած կարագը հարում ենք, ապա ավելացնում