«Եռաբլուրն էլ մութ չի լինի, լույս Ադամին են բերել»...
13 Ապրիլի 2016 - 15:25
Տաքսի եմ նստում ու խնդրում արագ հասնել Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցի: «Ադամի համա՞ր եք գնում»,-հարցնում է տաքսու վարորդն՝ ավելացնելով. «Էս քանի օր ա տնով-տեղով ապրում էինք էտ երեխով...ափսո՜ս»:
Այո, Ադամի համար եմ գնում, այն Ադամի, ում ոչ մեկ չէր ճանաչում, բայց նրա լուսանկարը տեսնելուց հետո բոլորը սկսեցին դառնալ նրա քույրն ու եղբայրը, հայրն ու մայրը, տատն ու պապը, միայն թե տուն վերադառնար, մի լուր ունենայինք նրանից:
«Բարեկամներ, հայրենակիցներ .....Շնորհակալությունս եմ հայտնում բոլորիդ, Ձեր մխիթարող նամակների, առավել ևս, աղոթքների համար, որով սատարեցիք ինձ և հարազատներիս այս դաժան օրերին..Ցավոք իրականությունն այն չէր,