ԺԱ Իմաստութիւն հօր Յիսուս, տուր ինձ իմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. Ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ
Հավատով խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ
Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Ներսես Շնորհալի
Ոնց կարա մարդը հոգեկան դեպրեսիայի դեպքում ինքն իրան բուժի :o
Ներշնչիր քեզ միշտ որ դու ուժեղ ես, և կարողես ինքդ դեմ ելնել դեպրեսիաին, իսկ դեպրեսիաի ժամանակ հիշիր դրա մասին և կզգաս որ ինքդ քեզ ապացուցելու բան ունես...
Մեջբերում հոգեբանական նյութերից. .."Ասածս կարողա տարօրինակ թվա, բայց սարսափ ֆիլմերը ահավոր ձևով թեթևացնում են դեպրեսիան և կարելի նաև ասել, որ հանում են: Սեփական փորձից եմ ասում: Մենակ իմ մոտ չի եղել, շատերն են ասում":